
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կգործեն փաստաբանական խմբեր, որոնք անվճար աջակցություն կցուցաբերեն ապօրինի քրեական հետապնդման ենթարկվող քաղաքացիներին
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար իրավաբանական աջակցություն կցուցաբերեն ապօրինի քրեական հետապնդման ենթարկվող քաղաքացիներին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը՝ կցելով փաստաբանների հեռախոսահամարները.
«Հարգելի´հայրենակիցներ, եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը նույնպես ենթարկվել եք ապօրինի քրեական հետապնդման և բանտարկման, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար կզբաղվեն Ձեր գործերով և կփորձեն հասնել արդարացի լուծման Ձեզ համար. ստորև ներկայացնում ենք փաստաբանների հեռախոսահամարները», – գրել է նա: