
ԵԱՏՄ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 90%-ը
Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 90%-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 92%-ը», – ասել է Ուշակովը։
Նա հավելել է` Եվրասիական տնտեսական միությունը մշտապես զարգանում է, և Ռուսաստանը կարծում է, որ սա շատ հաջող միավորում է։
Ուշակովը նաև հայտնել է, որ հունիսի 26-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում կքննարկվի «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ» թեման։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ստորագրել 10 փաստաթուղթ, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր, ինչպես նաև Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր։