
Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնամին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար
Ֆրանսիական բանակի հրամանատար, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում հազվագյուտ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին է Եվրոպայում». «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը։
Ելիսեյան պալատը հուլիսի 10-ին հայտարարել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը «կարևոր հայտարարություններ» կանի առաջիկա օրերին զինված ուժերի անդամների առջև ելույթում։
Մակրոնի ելույթին ընդառաջ՝ Բյուրկարն ասել է, որ Ռուսաստանը Ֆրանսիան համարում է իր գլխավոր հակառակորդը՝ հիմնականում Ուկրաինային աջակցության պատճառով, որը ցուցաբերվել է ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։