
Հուսիները սպառնում են հարձակվել իսրայելական նավահանգիստերի հետ կապ ունեցող նավերի վրա
Հուսիների «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը, որը կառավարում է Եմենի հյուսիսը, կհարձակվի ցանկացած ընկերության նավերի վրա, որը կգործակցի Իսրայելի նավահանգիստների հետ․ հայտարարել է հուսիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը զգուշացնում են բոլոր ընկերություններին դադարեցնել փոխգործակցությունը Իսրայելի նավահանգիստների հետ այս հայտարարության հրապարակման պահից։ Հակառակ դեպքում, նավերը, անկախ իրենց նպատակակետից, կհարձակվեն մեր հրթիռների և անօդաչու թռչող սարքեի կողմից», – ասել է նա։
Նավերը կհարձակվեն անկախ նրանից, թե որ երկրին են պատկանում․ հավելել է Սարիան։ «Անսար Ալլահ» շարժումը սկսել է հարձակվել Իսրայելի հետ կապված նավերի վրա Մերձավոր Արևելքի հակամարտության սրումից հետո, որը կտրուկ կրճատել է Սուեզի ջրանցքով ծովային երթևեկությունը։