
Հիասթափված եմ Պուտինից և պատրաստվում եմ կրճատել նրան տրված 50 օր ժամկետը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է նրան տրված 50-օրյա ժամկետը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար․ այս մասին նա ասել է Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում, գրում է BBC-ն։
«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, այդ պատճառով մենք ստիպված կլինենք վերանայել դա, և ես պատրաստվում եմ կրճատել նրան տրված 50 օր ժամկետը՝ այն դարձնելով ավելի կարճ, քանի որ կարծում եմ, որ գիտեմ պատասխանը, թե ինչ է տեղի ունենալու», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի մինչև սեպտեմբերի 3-ը, ապա նա երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ դա կազդի Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա: