
Պեկինում հեղեղումների հետևանքով 80,000 հազար բնակիչ է տարհանվել
Պեկինում տեղացած ուժեղ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 30 մարդ, իսկ ավելի քան 80,000 բնակիչ տարհանվել է․ հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Մահերի մեծամասնությունը գրանցվել է մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Միյուն շրջանում։ Անձրևները զգալի վնաս են հասցրել մայրուղիներին և էլեկտրահաղորդման գծերին։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Պեկինում տեղացել է մոտ 166 մմ անձրև, որոշ շրջաններում՝ մինչև 544 մմ։ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կոչ է արել համապատասխան կառույցներին ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ հետագա մարդկային կորուստները կանխելու համար։