
Անվանի իսրայելցի գրողը ցեղասպանություն է անվանել Իսրայելի գործողությունները Գազայում
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում հավասարազոր են ցեղասպանության. այսպիսի կարծիք է հայտնել հայտնի Իսրայելցի գրող Դավիթ Գրոսմանը:
Գրողի խոսքով՝ ինքն օգտագործում է այդ բառը «անսահման ցավով և կոտրված սրտով»։
«Տարիներ շարունակ ես հրաժարվել եմ օգտագործել այդ տերմինը՝ «ցեղասպանությունը», հայց հիմա՝ տեսած պատկերներից և այնտեղ գտնվող մարդկանց հետ խոսելուց հետո, չեմ կարողանում չօգտագործել այն, – ասել է գրողը իտալական La Repubblica թերթին:
Դավիթ Գրոսմանը հայտնի է իր հակամիլիտարիստական դիրքորոշմամբ և Իսրայելի ներկա իշխանության քննադատությամբ: