21 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խմբագիր, սցենարիստ, Փաշինյանի խորհրդական․ ո՞վ է դառնալու Լոռու նոր մարզպետը

Խմբագիր, սցենարիստ, Փաշինյանի խորհրդական․ ո՞վ է դառնալու Լոռու նոր մարզպետը

Լոռին նոր մարզպետ կունենա։ Փաշինյանը օգոստոսի 21-ի Կառավարության նիստին հայտարարել է՝ Արեն Մկրտչյանը կզբաղեցնի Լոռու մարզպետի պաշտոնը։ Նա խմբագիր, սցենարիստ, իսկ իշխանափոխությունից հետո Փաշինյանի խորհրդականն է եղել։

Ծնվել է 1992 թվականին Ալավերդիում։ ԵՊՀ-ի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ և քարտեզագրություն բաժինն է ավարտել։ 2011 թվականից 2016-ը եղել է սպորտային բաժնի խմբագիր՝ «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։ Դրանից հետո 2 տարի՝ մինչև իշխանափոխությունը, «SOS», «Ք1» հաղորդաշարերի սցենարիստն էր։ Իշխանափոխությունից 2 ամիս անց սցենարիստ Մկրտչյանը 1 տարով Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն է եղել։ Բացի այդ, 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Արեն Մկրտչյանը «SOS Գյումրի» բարեգործական ծրագրի շնորհիվ Գյումրիում 26 անօթևանի ապահովել է տանիքով։

Ռազմագերիներ