07 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյանսկի դպրոցում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին․ նա վիրավորվել է

Բրյանսկի դպրոցում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին․ նա վիրավորվել է

Բրյանսկի դպրոցում
տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին իր մարմնով փակած կենսաբանության ուսուցչուհին
26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին գրում է  Инфо24 պորտալը՝ հղումտալով գիմնազիայի նախկին սան
Ալեքսանդր Սիմոնովին։

«Օֆելյան երիտասարդ ուսուցչուհի է․․ նա վիրավորվել է»,- ասել է Սիմոնովը։

Մահացած աղջիկներից մեկի  ընկերուհին պատմել
է, որ կենսաբանության ուսուցչուհին իր մարմնով ծածկել է դպրոցականներին, ինչի հետևանքով
ինքն է վիրավորվել  և այժմ հիվանդանոցում է։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է հինգ երեխա, մեկ աղջիկ մահացել է։ Ինքնասպան է եղել
նաև կրակած աշակերտուհին. վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը
գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Քննիչները քրեական գործ են հարուցել և հարցաքննության
են բերման ենթարկել կրակոցներ իրականացրած աղջկա հորը։ Զենքը նրան է պատկանում, տղամարդն
ունի դրա պահպանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, Բրյանսկի դպրոցներից մեկում ութերորդ դասարանի աշակերտուհիներից
մեկը դասարանում հրազենից մի քանի անգամ կրակել է։