
Առաջիկայում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում չի նախատեսվում․ Երևանի քաղաքապետարան
Մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն
որի առաջիկայում նախատեսվում է հասարակական
տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում,
նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում․ այս մասին
ֆեյսբուքյան իր էջում, գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ հետագայում,
միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման
և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի
գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական,
ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր: