20 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության պայմանագրի այլընտրանքը

Խաղաղության պայմանագրի այլընտրանքը

«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է. այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։

«Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռիսկը նվազեցնելու  համար։  Գաղափար, որն էապես տարբերվում է Նիկոլի բազային սցենարից, բայց ինստիտուցիոնալ հնչեցնողը չկա։ Ու սա է մեր լրջագույն պրոբլեմը, որի լուծմանը համառորեն չենք գնում» ,- նշել է  Հովհաննիսյանը, և ավելացրել, որ ուղիղ մեկ տարի առաջ կար պայքարի, դիմադրության նույն ձևաչափերը և կառույցները, պայքարի ու դիմադրության նույն պատկերացումները, և  չկարողացան կասեցնել Արցախի հայաթափման սցենարը։

Նրա խոսքով՝ կասեցնելու համար «ճակատագրով», իսկ իրականում մեր սխալների պատճառով հերթական աղետը, պետք է գնալ բովանդակության և մենեջմենթի արագ ու գրագետ փոփոխության։

«Այսօր կա առողջ ազգային առաջադիմական նոր համակարգերի ձևավորման, պայքարի ու պատասխանատվության նոր ձևաչափերի երեք ռեսուրս.

  1. Անհատներ (ունենք լուրջ ցանկ՝ տարբեր կառույցներում գտնվող-չգտնվող անհատների)
  2. Եկեղեցի
  3. Բանտեր (Երևանի և Բաքվի)

 Պետք է փոխվի «ընդդիմության» ընկալումը։ Ընդդիմություն են բոլոր այն շերտերը և անհատները, որոնց համար այսօրվա իրականությունն անընդունելի է, կենսական անհամատեղելիություն է։

Հաջորդ քայլով պետք է գտնել ընդդիմության դռների բացման մեխանիզմը։ Պետք է բացվել հասարակության համար։

Պետք է գտնել անհատների, եկեղեցու և բանտերի համագործակցության ձևաչափը։ Հենց այստեղ է մոդերատորի պատմական սուր անհրաժեշտությունը։ Մեզ այսօր պետք չէ լիդեր, դադարեցնենք դրա փնտրտուքը կամ հորինումը։ Մեզ այսօր պետք է մոդերատոր է, ով հանրության մտածող, մտահոգ, գրագետ, պասիվ, մոլորված և մյուս շերտերին կդնի երկխոսության մեջ և կմիավորի»,- ասել է նա, և ընդգծել, որ պետք է ունենալ գրագիտություն և խիզախություն՝ հարցերին նայելու այլ տեսանկյունից, գնալու էական փոփոխությունների և կազմակերպելու պայքարի  ճիշտ մենեջմենթ։ Այսօր մեր պայքարը չունի մենեջմենթ, իսկ առանց դրա՝ հաջողությունը բացառված է։

Ռազմագերիներ