Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ցածր տեսանելիության և բքի պատճառով Սևանի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ժամը 09։30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: