22 Հոտ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեզ հանդարտ պահե՛ք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Ձեզ հանդարտ պահե՛ք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Երբ մենք ասում ենք այս մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ստախոս է, չենք չափազանցնում. հանրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը խոստացել էր, որ այս ամբիոնում ելույթ կունենա, իր ժողովրդին կներկայացնի և չի գործի առանց ժողովրդի իմացության:

«Ո՞ւր է հիմա, ինքը գիտի՝ ուր է, մենք էլ գիտենք՝ ինչ ենք ուզում: Ուզում եմ հորդորել Ոստիկանապետին, կամ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ում դրությունն այդքան էլ լավ չէ, ու նաև ոստիկանական բոլոր շարքերին՝ ներքին զորքերին,  Ձեզ հանդա՛րտ պահեք, հանդարտ, ուղղակի հանդարտ պահեք: Իսկ վերնախավին ուզում եմ ասել, որ այս տղերքին մի՛ փչացրեք, մի՛ բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի՛ տվեք ինչ-որ մեկին պաշտպանելու համար»,-ասել է Սրբազանը:

Նրա խոսքով՝ ոչ ոք չի հարձակվելու, չի ջարդելու ու չի փշրելու: Իսկ ընդհանրապես փողոցներում մարդիկ իրենց անհամաձայնության գործունեությունն են ծավալում: