
Այսօր ժամը 09:00-14:00-ը փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ
Այսօր Երևանում անցկացվող «Մեկ վազք» միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ: Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:
Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որն այդ ժամանակահատվածում չի սպասարկվի: