09 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

Բուլղարիան կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտել է Բուլղարիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիմիտար Գլավչևը, փոխանցում է Novinite-ը։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք պետք է հանդես գանք խաղաղ բանակցությունների օգտին, որոնցում Բուլղարիան հանդես կգա որպես միջնորդ։ Ի՞նչը կարող է դրանից լավ լինել: Հենց դա կառաջարկեմ, դրանում ոչ մի խնդիր չկա», – ասաց նա։