05 Հոտ
2024
24.2° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հակասում է դաշինքի արժեքներին. Օրբան

Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հակասում է դաշինքի արժեքներին. Օրբան

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայում ռազմական գործողության նախապատրաստումը հակասում է դաշինքի հիմնական արժեքներին. այսպիսի հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ հուլիսի 5-ին ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակված հոդվածում՝ կապված հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում նախատեսված դաշինքի գագաթնաժողովի հետ։

«ՆԱՏՕ-ն մոտենում է շրջադարձային կետի. հարկ է հիշել, որ համաշխարհային պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքը ստեղծվել է որպես խաղաղության նախագիծ, և դրա հետագա հաջողությունը կախված է խաղաղությունը պահպանելու կարողությունից: Բայց այսօր օրակարգը ոչ թե խաղաղությունն է, այլ պատերազմը, հարձակվելը. այս ամենը հակասում է ՆԱՏՕ-ի հիմնարար արժեքներին»,- գրել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հունգարիան միացել է դաշինքին՝ իր պետության համար խաղաղություն և պաշտպանություն ապահովելու համար։

«Հունգարիայի կառավարությունը ցանկանում էր հոգ տանել իր քաղաքացիների բարեկեցության և բարգավաճման մասին, և այդ իսկ պատճառով միացավ ՆԱՏՕ-ին, ինչը կարող էր փրկել Հունգարիային երկրի պաշտպանության հետ կապված մտահոգություններից»,- գրել է վարչապետը։