07 Հոտ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեմոկրատների 79%-ը հավանություն է տալիս նախընտրական մրցավազքում Բայդենին Հարիսով փոխարինելուն

Դեմոկրատների 79%-ը հավանություն է տալիս նախընտրական մրցավազքում Բայդենին Հարիսով փոխարինելուն

Ըստ Economist/YouGov-ի հարցման՝ դեմոկրատների 79%-ը կաջակցի ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին՝ որպես նախագահի թեկնածու, եթե ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը որոշի դուրս գալ ընտրապայքարից․ այս մասին գրում է The Hill-ը։

Դեմոկրատների մոտ 28%-ն ասել է, Հարիսն ավելի լավ հնարավորություններ ունի հաղթելու Դոնալդ Թրամփին, քան Բայդենը: Մոտ 32%-ն ասել է, որ փոխնախագահն ունի նույնքան հնարավորություն, իսկ 24%-ը նշել է, որ այդ հնարավորությունը ավելի քիչ է, քան Բայդենի պարագայում:

Հարցվածների կեսից ավելին՝ 51%-ը, կարծում է, որ Բայդենը պետք է դուրս գա դաշտից և իր տեղը զիջի այլ դեմոկրատի։

Դեմոկրատների թվում, ովքեր կարծում են, որ Բայդենը պետք է դուրս գա ընտրապայքարից, 68%-ը նշել է, որ նրա տարիքի, առողջության կամ ճանաչողական գործունեության հետ կապված մտահոգությունները հիմնական պատճառն են, որոնք հաշվի առնելով նա պետք է վերջ տա քարոզարշավին: Մոտ 23%-ը որպես հիմնական պատճառ նշել է Թրամփին հաղթելու նրա կարողության վերաբերյալ մտահոգությունները: