06 Հոտ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորիս Ջոնսոնն առաջարկել է հրաժարվել Ուկրաինային 1991 թվականի սահմանները վերադարձնելու պահանջից

Բորիս Ջոնսոնն առաջարկել է հրաժարվել Ուկրաինային 1991 թվականի սահմանները վերադարձնելու պահանջից

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ում հրապարակված հոդվածում ներկայացրել է իր տեսլականն այն մասին, թե ինչպես կարող է ավարտվել Ուկրաինայի հակամարտությունը, եթե ԱՄՆ-ում իշխանության գա հանրապետական ​​Դոնալդ Թրամփը։

Նրա կարծիքով ՝ հենց Թրամփը կարող է հակամարտությունն ավարտել Կիևի և Արևմուտքի համար շահավետ պայմաններով։ Այդ պայմններից մեկը, ըստ նրա, է 2022 թվականի փետրվարի 23-ի Ուկրաինայի սահմանների հաստատումն է, ինչը փաստացի նշանակում է հրաժարվել 1991 թվականի սահմանների վերադարձի պահանջից։

«Ապագա հակամարտություններից և անորոշությունից խուսափելու համար Ուկրաինայի մնացած մասը պետք է ճանաչվի որպես ազատ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում և բացարձակապես պատրաստ լինել արագ անդամակցությանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Դրան հասնելու համար Ջոնսոնը խորհուրդ է տվել մեծացնել Ուկրաինային ռազմական օգնությունը և վերացնել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների սահմանափակումները, ինչը պետք է ստիպի Ռուսաստանի Դաշնությանը նահանջել:

Այս սցենարի իրականացումից հետո նախկին վարչապետն առաջարկել է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում ռուսախոսների համար հատուկ պաշտպանության միջոցներ կիրառել, ինչպես նաև Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների գլոբալ վերականգնում իրականացնել, ինչը կարող է անել միայն Թրամփը։

Հոդվածում Ջոնսոնը նաև նշել է, որ Թրամփը ուժ և քաջություն ունի փրկելու Ուկրաինան, խաղաղություն հաստատելու և հակամարտությունների կործանարար վարակը դադարեցնելու համար։ Ջոնսոնը նշել է, որ ամերիկացի նախկին առաջնորդը ցուցադրել է իր բնավորությունը, երբ մահափորձից հետո բեմում բռունցք է ցույց տվել։