06 Հոտ
2024
18.5° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Cadillac-ը ցուցադրել է էլեկտրական կաբրիոլետ Sollei-ը․ լուսանկարներ

Cadillac-ը ցուցադրել է էլեկտրական կաբրիոլետ Sollei-ը․ լուսանկարներ

Cadillac ընկերությունը ներկայացրել է Solei շքեղ Էլեկտրական կաբրիոլետը. տեղեկացնում է Motor-ը։

Մոդելի անունը կազմված է երկու բառից՝ Sol ՝ «արև» , և leisure՝ «հանգիստ»։ Կոնցեպտը կառուցվել է Celestia հիմքի վրա և ունի անհատականացման անսահման հնարավորություններ։ Տեսքի համար օգտագործվել են ծիածանի պիգմենտով «Նապպա» կաշի, տարբեր մետաղներ, բնական փայտ և Cadillac-ի համար նորություն համարվող Fine Mycelium նյութ, որը ստացվել է սնկային միցելիումից։

Cadillac-ը գերադասում է անվանել Sollei կաբրիոլետը կոնցեպտ, գուցե Celestiq-ի հետ ակնհայտ նմանությունների պատճառով, թեև այն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես արտադրական մոդել: Celestiq-ի հետ մոդելը կիսում է ոչ միայն Ultium պլատֆորմը, այլև թափքը և սրահը 55 դյույմանոց թվային կլաստերով: Բայց ահա Sollei-ն ներկված է 1950-ականների վերջին «Caddy»-ի ոգով. երանգը կոչվում է Manila Cream, և այն կարելի է գտնել 1958 թվականի DeVille կուպեի վրա:

Էլեկտրական մեքենան ցուցադրում է անհատականացման հնարավորություններ, ինչպես նաև դիզայներների վարպետության մակարդակը։ Մեքենայի դեկորատիվ մասը պատրաստված է ձեռագործ փայտե բլոկներից մարկետրի տեխնիկայով, իսկ դիմապակու շրջանակն ամբողջությամբ պատրաստված է փայլեցված ալյումինից: Մետաղական մակերեսները պատված են Ավրորա ծածկով, որը փոխում է գույնը՝ կախված դիտման անկյունից՝ դրանով իսկ հիշեցնելով Հյուսիսափայլը։ Վերջապես, նստատեղերը պատված են «Նապպա» կաշվով, որը ներկված է ծիածանագույն պիգմենտով՝ «ծագող արևի» թեթև տպավորության համար:

Պատմության մեջ առաջին անգամ Cadillac-ը օգտագործել է նաև Fine Mycelium նյութը, որը ստացվել է սնկերից։ Բացի այդ, կաբրիոլետը հագեցած է ֆոնային լուսավորությամբ, որը բաժանված է գոտիների, որոնցից յուրաքանչյուրը կարող է դրվել առկա 126 գույներից մեկի վրա: Էլեկտրական մեքենայի թեման թռչուններն են։ Այդ պատճառով մեքենայի վրա ավելացվել են 3D տպիչ, թռչունների պատկերներով ալբոմ և նկարելու համար նախատեսված հավաքածու՝կաշվե պատյանով։ Մեքենայի տանիքը պատրաստված է մետաղացված տեքստիլից, հատակի գորգերը պատրաստված են բուկլե գործվածքից։ Հետևի մասում կա փոքրիկ ըմպելիքների սառնարան, որտեղ տեղավորվում են ջրի տարան և մի քանի բաժակ։

Soleil-ի ուժային տվյալների մասին տեղեկություններ չկան։ Celestia-ն երկշարժիչ է ՝ մոտ 600 ձիաուժ հզորությամբ Մարտկոցի հզորությունը 111 կիլովատ ժամ է: Մոդելը կհամալրվի մատրիցային լուսարձակներով, SmartGlass պանորամային տանիքով և աշխարհում առաջին քառագոտի կլիմայական ClimateSense համակարգով, որը թույլ է տալիս կարգավորել միկրոկլիման ուղևորներից յուրաքանչյուրի համար անհատապես: