06 Հոտ
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նորաձևության նոր միտում․ Թրամփի կողմնակիցները վիրակապում են ականջները

Նորաձևության նոր միտում․ Թրամփի կողմնակիցները վիրակապում են ականջները

ԱՄՆ Հանրապետականների ճամբարում նորաձևության նոր միտում է նկատվում. Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո նրա կողմնակիցները սկսել են վիրակապել ականջները։

Հանրապետականի կողմնակիցներին տեսել են սպիտակ վիրակապերով կուսակցական վերջին հանրահավաքի ժամանակ, նրանք ընդօրինակում էին իրենց առաջնորդին, ով վիրավորվելուց հետո վիրակապված ականջով դուրս է եկել հանրության հետ հանդիպման: Ականջները վիրակապելու տարբերակները կարող են շատ տարբեր լինել՝ սպիտակ անձեռոցիկներ, տամպոններ և նույնիսկ ծալված թղթեր։

Հանրապետական ​​կուսակցության աջակիցները Արիզոնայում ասել եբ, որ կրում էին վիրակապերը՝ ի նշան համերաշխության, իսկ ոմանք ասում էին, որ ցանկանում են «ցույց տալ Թրամփին, թե որքան են սիրում նրան»։