06 Հոտ
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը

Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը

Իսրայելական զորքերը հուլիսի 21-ին գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որը շարժվում էր դեպի Գազա։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին։

«Իսրայելական զորքերը ուժգին կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել», – գրել է Լազարինին՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրում էին ՄԱԿ-ի նշանները։

Լազարինի խոսքով՝ մեքենաներից մեկը խոցվել է առնվազն հինգ փամփուշտով, երբ կանգնած է եղել անցակետի դիմաց, մեքենան խիստ վնասվել է և ստիպված է եղել դուրս գալ շարասյունից։

Նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցների նման տեղաշարժերը համակարգված են իրականացվում՝ Իսրայելի իշխանությունների հաստատմամբ։