06 Հոտ
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին մերձենալու Երևանի փորձերը չեն նպաստում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ռուս փորձագետներ

ԵՄ-ին մերձենալու Երևանի փորձերը չեն նպաստում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ռուս փորձագետներ

Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրոյի հատկացումն Անդրկովկասյան հանրապետության զինված ուժերին աջակցելու համար ակնհայտորեն կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա սառեցմանը։

«Սա, առաջին հերթին, Ռուսաստանին Հանրապետության տարածքից դուրս մղելու փորձ է։ ԵՄ երկրները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ի վնաս ՌԴ դիրքերի։ Նման փորձերը կշարունակվեն ապագայում»,- Известия-ի հետ զրույցում նշել է փորձագետ Դմիտրի Սիդորովը։

Երևանի և Բրյուսելի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը, փորձագետների կարծիքով, կարող է նպատակ ունենալ

խրախուսել Հայաստանի ղեկավարությանը վերանայել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի կարգավիճակը: Սակայն Փաշինյանը կարող է որոշակի դժվարություններ ունենալ այս հարցում. 2010թ-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի, այն ժամանակվա ղեկավարները՝ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը, ստորագրել են 5-րդ արձանագրությունը, ըստ որի՝ ռուսական բազան տեղակայվելու է Հայաստանի տարածքում մինչև 2044 թվականը։

Փորձագետ Վադիմ Մուխանովը կարծում է«Կոնֆլիկտային իրավիճակները Հայաստանի ղեկավարությանը դրդում են ակտիվանալ միջազգային ասպարեզում։ Երևանը հույս ունի, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը գուցե թույլ տա կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բայց կարևոր բառն այստեղ «գուցե»-ն է»:

 Միևնույն ժամանակ՝ փորձագետները փաստում են, որ ԵՄ-ին մերձենալու Երևանի փորձերը, ըստ ամենայնի, չեն նպաստում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի արագացված համակարգմանը և ստորագրմանը։