Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ
Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է գազային ատրճանակով. տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ և մեկ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: