20 Հոտ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը գործի է դրել իր չարությունը՝ թույլ չտալու, որ ակտիվիստները խաթարեն Ադրբեջանի իմիջը COP29-ի ժամանակ

Ալիևը գործի է դրել իր չարությունը՝ թույլ չտալու, որ ակտիվիստները խաթարեն Ադրբեջանի իմիջը COP29-ի ժամանակ

Մեկ տարուց քիչ ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդուհանդերձ, հաղթանակի գոհունակությունը չի թուլացրել նախագահ Իլհամ Ալիևի չարությունն իր քննադատների՝ հատկապես խաղաղության ակտիվիստների նկատմամբ, գրել է Eurasianet-ը:

Պատերազմի հակառակորդները, Հայաստանի հետ հաշտեցման կողմնակիցների հետ միասին, դարձել են կառավարության վերջին թիրախն անկախ ձայների լայնածավալ ճնշմամբ, որը սկսվել է անցյալ նոյեմբերին: Օգոստոսին հետազոտող, ակտիվիստ և Eurasianet-ին երբեմն թղթակցող Բահրուզ Սամադովը ձերբակալվել է պետական ​​անվտանգության ծառայության կողմից և գտնվում է նախնական կալանքի տակ՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով:

Հաղորդվել է, որ Սամադովի դեմ հարուցված քրեական գործը բխում է վերջին տարիներին նրա հոդվածներից և հարցազրույցներից, որոնք խիստ քննադատության են ենթարկել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսելու համար: Սեպտեմբերի 5-ի դատական ​​նիստից առաջ Սամադովը բղավել է. «Կեցցե՛ խաղաղությունը: Կեցցե՛ ազգերի եղբայրությունը»։ Նա նաև հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Սամադովի ձերբակալությունից հետո առնվազն երկու խաղաղության ակտիվիստներ հարցաքննվել են որպես վկաներ դավաճանության գործով: Նրանց արգելվել է լքել երկիրը:

Օգոստոսի վերջին հեռարձակված մեկնաբանությունում Սամադովը և մյուսները ներկայացվում են որպես դիվերսիոն ցանցի անդամներ: Առանց հիմնարար ապացույցների՝ նշվել է, որ Սամադովը հայ լրագրողներին տրամադրել է զգայուն տեղեկատվություն Ադրբեջանի մասին:

Այս առումով՝ Ալիևի վարչակազմը, որը երկարատև հակամարտություն է վարում Եվրոպայի խորհրդի հետ, դժվար թե ենթարկվի Ստրասբուրգից հնչող որևէ քննադատության: Վերջերս պարզվել է, որ Եվրախորհրդարանի այն անդամները, ովքեր անցյալ տարի դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերի վավերացմանը, Ադրբեջանում ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա»-ների շարքում։

Տարածաշրջանային դիտորդները խաղաղության ակտիվիստների նկատմամբ ճնշումները համարում են ավելի մեծ ջանքերի մի մաս՝ ապահովելու, որ այլախոհները հնարավորություն չունենան խաթարելու Ադրբեջանի իմիջը՝ բողոքներ ներկայացնելով COP29-ի ժամանակ: Կառավարությունը «չի ցանկանում, որ որևէ հասարակական գործունեություն իր վերահսկողությունից դուրս լինի», – պարզաբանել է Բաքվի գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Ալթայ Գոյուշովը։