
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքում իրավիճակը լարված է
Գյումրու ընտրություններից հինգ պակաս քաղաքում իրավիճակը լարվել է։ Քարոզարշավի ավարտին ընդդիմադիր քաղաքական ուժերի համակիրներն ու առաջին համարները կանչվեցին հակակոռուպցիոն կոմիտե։ Վաղ առավոտից քրեական ոստիկանությունը ներխուժել էր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ, շտաբի պետի տուն ու խուզարկություն իրականացրել։ Ձերբակալվել էր դաշինքի 12 անդամ։ Ձերբակալվել է նաև «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին և հայրը։ Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու համար։
Ավարտվել է նաև «Մայր Հայաստանի» և «Այլընտրանքային դեմոկրատական» կուսակցության քարոզարշավները, ուժերը հանդես են եկել ավարտական հավաքով։ Իսկ օրվա ավարտին կայացել է 9 թեկնածուներից 8-ի բանավեճը։ Բանավեճին չի մասնակցել միայն Վարդան Ղուկասյանը։