23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան և Նորվեգիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը

Ֆրանսիան և Նորվեգիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը

Մի շարք երկրներ կոչ են արել Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։ Իշխանությունները նման առաջարկություններ են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրման ֆոնին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների վրա հարձակումը և քաղաքացիներին հիշեցրել է Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները հետաձգելու առաջարկը։

Նմանատիպ հայտարարություն է տարածել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Եթե անվտանգության իրավիճակը վատթարանա, երկիրը լքելը կարող է չափազանց դժվար լինել։ Այս իրավիճակում նորվեգական իշխանությունների հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին սահմանափակ կլինի»,- պարզաբանել են գերատեսչությունում:

Ավելի վաղ նմանատիպ կոչերով հանդես էին եկել Շվեդիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։