27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը կոչ է արել միջազգային հանրությանը չմասնակցել COP29-ին

Կիևը կոչ է արել միջազգային հանրությանը չմասնակցել COP29-ին

Նոյեմբերին Ադրբեջանում կկայանա ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովը, և Կրեմլը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը քննարկում է այդ միջոցառմանը մասնակցելու հարցը։ Սակայն ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովն արդեն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է խուսափի Բաքվի կլիմայական հանդիպմանը մասնակցելուց, եթե Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցի:

«Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինը այնտեղ լինի, նրանք չեն գա», – նշել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել։

Եվրոպական լրատվամիջոցները բողոքներ ունեն նաև «ալիևյան Ադրբեջանի» դեմ, որը, ինչպես գրում է էստոնական ERR.EE-ն, «խնդիրներ ունի նաև մարդու իրավունքների հետ»։

«Երկրի նավթից և գազից ստացված հսկայական եկամուտները օգուտ են բերում արտոնյալ վերնախավին, այլ ոչ թե՝ ընդհանուր բնակչությանը համատարած կոռուպցիայի պատճառով»,- գրում է աղբյուրը:

«Ալիևն իշխանության ղեկին է 2003 թվականից, երբ նա փոխարինեց հորը այս պաշտոնում։ Այսպիսով, նրա փորձը մի փոքր ավելի քիչ է, քան Պուտինինը, քանի որ վերջինս գլխավորում է Ռուսաստանի կառավարությունը 2000 թվականի սկզբին»,- նշվել է հրապարակման մեջ։