24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմության մեջ ամենահարուստ վարչակազմը․ ովքե՞ր են և ի՞նչ հարստություն ունեն Թրամփի ընտրյալները

Պատմության մեջ ամենահարուստ վարչակազմը․ ովքե՞ր են և ի՞նչ հարստություն ունեն Թրամփի ընտրյալները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գերազանցել իր ռեկորդը, որը նա սահմանել է 2016 թվականին՝ պատմության մեջ ամենահարուստ կաբինետով՝ ներառելով միլիարդատերերին իր հաջորդ վարչակազմում:

Իլոն Մասկ. Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը վերջին ամիսներին դարձել է Թրամփի ամենամոտ աջակիցներից մեկը և իր գործընկեր միլիարդատեր Վիվեկ Ռամասվամիի հետ ղեկավարելու է Կառավարության արդյունավետության նորաստեղծ դեպարտամենտը՝ խորհրդատվական կառույց, որը կաշխատի «քանդել կառավարության բյուրոկրատիան», կրճատել ավելորդ կանոնակարգերը, անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները։ Մասկը, Forbes-ի գնահատմամբ, ունի 337,3 մլրդ դոլար:

Ուորեն Սթիվենս. նա զբաղեցնելու է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնը՝ Սենատի հաստատման պարագայում։ Սթիվենսը Թրամփի խոշոր դոնոր է, ով գլխավորում է Արկանզասում գտնվող Stephens Inc. ներդրումային բանկը, որը հիմնադրվել է նրա հորեղբոր կողմից մոտ մեկ դար առաջ։ Ստիվենսի հաշվին, ըստ Forbes-ի, կա 3,4 միլիարդ դոլար:

Լինդա Մաքմեն. Թրամփի ընտրյալն է կրթության քարտուղարի պաշտոնում, ով ևս սպասում է Սենատի հաստատմանը։ Նա նախագահել է Ամերիկայի քաղաքականության առաջին ինստիտուտը՝ վերլուծական կենտրոն, որը միլիոններ է հավաքել Թրամփին ընտրելու համար Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 3,4 միլիարդ դոլար։
Ջարեդ Այզեքման. Թրամփը նրան տեսնում է Ազգային օդագնացության և տիեզերական գործակալության ադմինիստրատորի պաշտոնում։ Փենսիլվանիայում գտնվող Shift4 Payments պրոցեսորային ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ով նաև 2011 թվականին հիմնադրել է Draken International պաշտպանական ընկերությունը և վաճառել այն Blackstone-ին։ Forbes-ի պնդմամբ նրա հաշվին 3 միլիարդ դոլար կա:

Հովարդ Լութնիկ. Թրամփի անցումային թիմի համանախագահ է։ Cantor Fitzgerald ընկերության գործադիր տնօրենը Թրամփի ընտրյալն է առևտրի քարտուղարի պաշտոնում։ Նա ունի 1,5 միլիարդ դոլար:

Վիվեկ Ռամասվամի. Կենսատեխնոլոգիաների ձեռներեց և երկրի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկն է։ Ռամասվամին իր հարստությունը՝ $1 մլրդ, ստեղծել է Roivant Sciences ընկերության միջոցով։

Թրամփն ընտրել է մի քանի այլ հարուստ (բայց ոչ միլիարդատեր) անհատների՝ իր վարչակազմում ծառայելու համար: 340 միլիարդ դոլար՝ Թրամփի կաբինետի թեկնածուների և նրա կողմից նշանակվածների ընդհանուր եկամուտն է։