16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արթկոսմեդ» էսթետիկ ԲԿ-ի գործունեությունը կդադարեցվի

«Արթկոսմեդ» էսթետիկ ԲԿ-ի գործունեությունը կդադարեցվի

Առողջապահական տեսչական մարմինը միջնորդություն է ներկայացրել առողջապահության նախարարություն, որպեսզի կասեցվի «Արթկոսմեդ» էսթետիկ բժշկության կենտրոնը։ Այս մասին հայտնել է նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ է անդրադարձել դեպքին ու ասել, որ հետևողական են լինելու։

Հիշեցնենք, «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։

Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:

Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել:

Ռազմագերիներ