Սիրիական բանակը կձևավորվի զինված խմբավորումներից
Սիրիական նոր բանակը կձևավորվի նախկին զինված խմբավորումներից, որոնց մեծ մասը տարբեր միջազգային կառույցների կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կառույցներ։ Հիմա դրանք կմիավորվեն մեկ կառույցում ու կգործեն պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այդ մասին հայտարարել է Դամասկոսի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ աշ Շարաան։
Ալ Շարաան հանդիպել է զինված խմբավորումների առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայի բանակի նոր ձևաչափը։