26 Փտր
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
-7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Սա հարաբերությունների սկիզբն է, որտեղ մենք կարող ենք վերջ տալ այս պատերազմին. Դոնալդ Թրամփն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի կողմից ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումը։

Թրամփը հայտարարել է, որ շատ երախտապարտ է Պուտինին Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Ֆոգելի ազատ արձակման համար։ «Ես շատ շնորհակալ եմ նրա արածի համար… Մենք գնահատում ենք նախագահ Պուտինի արածը», – ասել է Թրամփը:

Մարկ Ֆոգելը ձերբակալվել էր 2021 թվականի օգոստոսի 15-ին։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի մաքսանենգության համար: Ամերիկացին դատարանում ամբողջությամբ ընդունել էր մեղքը։

Սպիտակ տունն արդեն հաստատել է, որ Թրամփի կողմից Մոսկվա է ուղարկվել նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն անձամբ է բանակցել Մոսկվայի հետ Ֆոգելի ազատ արձակման շուրջ։ Նշենք, որ Թրամփն արդեն Սպիտակ տանն ընդունել է Ֆոգելին։ Ռուսական կողմը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։