
Մակրոնը դեմ է արտահայտվել պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագրին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։
Մակրոնը հավելել է, որ երկրները պետք է հարգեն Գազայի հատվածում մնալու պաղեստինցիների ցանկությունը և Հորդանանի ու Եգիպտոսի չկամությունը՝ ընդունելու մեծ թվով փախստականներ տարածաշրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերակառուցման աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «Միջին Արևելյան Ռիվիերայի» աշխարհի համար: Միաժամանակ նա Գազայի հատվածն անվանել է քանդման վայր և հայտարարել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը նրանց բնակության համար։ Թրամփը նաև չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել, որ անձամբ կայցելի այդ հատվածը։