
Նախընտրական մանևր․ Փաշինյանը ռազմավարական երկիմաստության ազդանշաններ է ուղարկում․ EADaily
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները ևս մեկ անգամ վստահեցրել են ընտրողներին և Հայաստանի մյուս քաղաքացիներին եվրաինտեգրման կուրսին հավատարիմ մնալու վճռականության մեջ։ Այլ հարց է, թե որքանո՞վ է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների նման տեղադրումը համապատասխանում Երևանի հարաբերությունների իրական վիճակին ոչ միայն Բրյուսելի, այլև՝ եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիայի ներկայիս մերձավոր տնտեսական գործընկերների հետ. գրել է EADaily –ին։
Ինչպես նշվել է, ավելի վաղ ՌԴ պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Փաշինյանի կառավարությանը, որ նրա եվրոպական նկրտումները բացարձակապես անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին ու մոտեցումներին։ Բրյուսելից ևս հուսադրող ազդանշաններ չկան, որ նրանք պատրաստ են բովանդակալից աշխատանքի իրենց անդրկովկասյան գործընկերներոջ հետ դաշինքին ապագա անդամակցության հարցում։
«Այնուամենայնիվ, ինչպես կարելի է հասկանալ, որ ո՛չ իշխանություններին, ո՛չ արևմտամետ ճամբարից նրանց քաղաքական դաշնակիցներին առանձնապես չի անհանգստացնում ԵՄ–ի զուսպ մոտեցումը», – նշվել է հոդվածում:
Վարչապետը վստահեցնում է, որ իր ներկայիս քաղաքական օրակարգում չկա ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը՝ ԵՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նա բավականին ցուցադրաբար լրացնում է եվրաինտեգրման ուղղությամբ «մենյուն» դեռևս շատ պատրանքային ընթացքով։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը, այսպես կոչված, ռազմավարական երկիմաստության ազդանշաններ է ուղարկում, ինչպես նաև արտաքին ճակատում ընդլայնում է իր հռչակած քաղաքական և տնտեսական «դիվերսիֆիկացիայի» գործիքները։ Այսպես, թե այնպես, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը թշնամանքով է դիմավորել իր գլխավոր ներքաղաքական հակառակորդի եվրաինտեգրման ծրագրերը։ «Համակարգային ընդդիմությունը ողջամտորեն հակադարձում է նման վերացական փաստարկներին՝ նշելով, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրման ուղղությամբ իրական քայլեր չկան և մոտ ապագայում էլ չեն ակնկալվում, և որ այժմ նկատվում է «նախընտրական մանևր»։ Դա արտահայտված է ԱԺ–ի և անձամբ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսին կայանալիք կառավարության վճռական ընտրություններից առաջ իրենց ընտրազանգվածի առավելագույն համախմբմանը հասնելու ծրագրերում։ Իշխող ուժի ապագա նախընտրական քարոզարշավի այս ռազմավարական նպատակին, ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հետ հետագա հարաբերությունների կառուցման հարցում նրա ենթադրյալ «ռազմավարական երկիմաստության» ֆոնին, կարելի է հասնել երկու հիմնական տարրերի համադրմամբ՝ ընտրողների մոբիլիզացիայով, ովքեր, արտաքին քաղաքականության առումով, միաժամանակ առաջնահերթություն են տալիս Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, և դեպի եվրաինտեգրման շարժմամբ։ Այս երկու բաներն էլ Փաշինյանը կփորձի ինչ–որ կերպ «ֆորմալացնել» 2026 թվականի ամռանը մոտ։ Այդուամենայնիվ, ԵՄ–ին միանալու գործընթացի իրական մեկնարկի վերաբերյալ Բրյուսելի հետ որոշ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու Երևանի ծրագրերը լուրջ կասկածներ են առաջացնում դրանց գործնական իրագործելիության վերաբերյալ», – եզրափակել է կայքը։