
ԱՄՆ փոխնախագահն ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին և Զելենսկիին
ԱՄՆ–ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո Կիևը կորցրել է ռազմական օգնության իր բոլոր ամենաջերմ աջակիցներին, ինչը նշանակում է, որ շտապ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Իմ ուղերձն ուկրաինացիներին, նախագահ Զելենսկիին՝ դուք պետք է նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեք, որ Դոնալդ Թրամփը միակ հնարավոր տարբերակն է», – ասել է քաղաքական գործիչը։
ԱՄՆ–ի և Ուկրաինայի նախագահները հրապարակավ վիճաբանել էին փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն, հնարավոր գործարքը տապալվել էր, Զելենսկին լքել էր Սպիտակ տունը։