13 Մար
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն պատրաստ է միջնորդ դառնալ Պուտին–Զելենսկի–Թրամփ բանակցությունների համար

Լուկաշենկոն պատրաստ է միջնորդ դառնալ Պուտին–Զելենսկի–Թրամփ բանակցությունների համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Մինսկի պատրաստակամության մասին։

«Մենք պետք է համոզենք և համաձայնության գանք Զելենսկիի հետ, քանի որ ուկրաինական հասարակության մեծ մասը կանգնած է Զելենսկիի կողքին, հետևաբար պետք է բանակցել։ Ուզում եք՝ եկեք այստեղ, հանգիստ առանց բղավոցների, աղմուկի պայմանավորվածության գանք։ Փոխանցե՛ք Թրամփին, որ ես իրեն սպասում եմ այստեղ (Մինսկում-խմբ) Պուտինի և Զելենսկիի հետ, կնստենք և հանգիստ կխոսենք, եթե ուզում եք գալ պայմանավորվածության»,– ասել է Լուկաշենկոն՝ ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։

Բելառուսի նախագահի խոսքով՝ Թրամփը ավելի անկախ նախագահ է, քան Ջո Բայդենը։ «Թեկուզ սխալ, բայց նա (Թրամփը-խմբ.) որոշում կայացնում է։ Բայդենն ինքը որոշում չի կայացրել, նրան ասել են՝ մի՛ զանգիր, նա չի զանգել, նրան ասել են՝ Պուտինին դիկտատոր անվանիր, նա ասել է։ Բայդենը, իր բնավորության և ֆիզիկական վիճակի պատճառով, չկարողացավ դիմակայել այնպես, ինչպես դա անում է Թրամփը: Դա է ամբողջ խնդիրը»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Ռազմագերիներ