18 Ապր
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մղձավանջային գագաթնաժողով՝ անվտանգ և բարգավաճ Եվրոպայի ապագան սահմանագծին է․ Politico

Մղձավանջային գագաթնաժողով՝ անվտանգ և բարգավաճ Եվրոպայի ապագան սահմանագծին է․ Politico

ԵՄ դիվանագետները վախենում են մարտի 6-ին կայանալիք համայնքի գագաթնաժողովի ձախողումից՝ Հունգարիայի և նրա դաշնակիցների միջև հիմնական դրույթների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Գագաթնաժողովը նվիրված է Ուկրաինայի վերջին իրադարձություններին և եվրոպական պաշտպանության ամրապնդմանը. հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով վերջնական փաստաթղթի նախագիծը և եվրոպացի դիվանագետներին։

Պարբերականի տվյալներով՝ «եվրոպական առաջնորդները պատրաստվում են մղձավանջային գագաթնաժողովի»։ Ինչպես նշվել է, Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԵՄ առաջնորդները շատ են խոսել ինքնիշխանության և պաշտպանության մասին: Եվրոպական կառավարությունների պաշտոնյաները Politico -ին հայտնել են, որ իրենք ընդունում են, որ եկել է խոսքը գործի վերածելու պահը, սակայն ոմանք արդեն վախենում են, որ դա կարող է սարսափելի սխալ լինել:

«Մղձավանջային սցենարն այն է, որ ԱՄՆ-ն շուտով կհայտարարի մի գործարքի մասին, որը ներառում է Ռուսաստանի պահանջների մեծ մասը, իսկ հետո Ուկրաինային և Եվրոպային կասի ընդունել այն կամ մերժել», – մեջբերել է Politico-ն՝ Լոնդոնի Royal United Services Institute-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մալքոլմ Չալմերսի խոսքերը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն, իր հերթին, ԵՄ առաջնորդներին գրել է․ «Եվրոպան բախվում է հստակ և ներկա վտանգի այնպիսի մասշտաբի, որը մեզանից ոչ ոք չի տեսել մեր հասուն կյանքի ընթացքում։ Ազատ և ինքնիշխան Ուկրաինայի, անվտանգ և բարգավաճ Եվրոպայի ապագան սահմանագծին է»։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անիրատեսական է անվանել այն հնարավորությունը, որ «Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում կշարունակի ֆինանսավորել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ առանց էական վնաս հասցնելու եվրոպական շահերին»: Նա հաստատել է, որ Հունգարիան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին՝ ուղղված ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ առաջնորդները, Հունգարիայի առարկությունների պատճառով, դադարեցնում են Կիևի համար 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար ԿայաԿալլասը:

Ռազմագերիներ