14 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ում իր առաջատար դերից․ Daily Mail

Վաշինգտոնը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ում իր առաջատար դերից․ Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում իր երկրի առաջատար դերից հրաժարվելու հնարավորությունը. գրել է Daily Mail թերթն՝ առանց մատնանշելու տեղեկատվության աղբյուրը։ Հրատարակությունը հիշեցրել է, որ 1949 թվականին ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր, դաշինքի գերագույն հրամանատարը եղել է ամերիկացի բարձրաստիճան գեներալ։

«Սակայն, որպես ԱՄՆ-ի պահանջի մաս, որ եվրոպացի դաշնակիցները ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի անվտանգության համար, ԱՄՆ-ն ակնկալում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի բրիտանացի կամ ֆրանսիացի գեներալ»,- գրել է թերթը։

Բացի այդ, բրիտանական կառավարությունը, հաշվի առնելով Սպիտակ տան վերջին քայլերն ու հայտարարությունները, մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կսկսի դուրս բերել իր զորքերը Եվրոպայում գտնվող բազաներից։ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ։

Անգամ ընտրվելուց առաջ նա սպառնացել է դուրս բերել ԱՄՆ-ին Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները չվերցնեն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց անվտանգության համար: Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հայտարարել է իր մտադրության մասին՝ ապահովելու, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Եվրոպայում իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 5%-ին: 

Ռազմագերիներ