31 Մայ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 06։00-ից, դին հայտնաբերվել է․հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը  դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։

 

Ռազմագերիներ