08 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
19.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել

Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ․ այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրկիզել էին Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։

Ռազմագերիներ