30 Մայ
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգավիթում տղամարդը կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա․ Շամշյան

Շենգավիթում տղամարդը կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա․ Շամշյան

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները. գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ