
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը անընդունելի է որակել ՀՀ իշխանությունների գործողությունները
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա Վերլուծական Հարթակի» հերթական նիստն է տեղի ունեցել, որը նախագահել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Քննարկվել է ՀՀ գործող իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավը. ժողովի մասնակիցները անընդունելի են որակել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, քանի որ դա լարվածություն է ստեղծում հասարակության մեջ:
Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման վերաբերյալ Բեռնում կայացած համագումարը:
Նիստին ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։