19 Հնս
2025
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Ռազմագերիներ