
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն` ոչ սթափ վարորդի մասնակցությամբ վթարի մասին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ը հայտարարություն է տարածել, այսօր Իսակովի պոսոտայում հասարակական տրանսպորտի մասնակությամբ տեղի ունեցած վթարի կապակցությամբ․
«Առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։
Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան ժամը 07:15-ին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։
Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,– ասված է հայտարարության մեջ։