
ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առավելություններն անհամեմատելի են ոչնչով չամրագրված Բրյուսելի սին խոստումների հետ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ իշխանությունների հայտարարությունը, թե ինչ–որ պահի անհնար է լինելու անդամակցել և՛ ԵԱՏՄ–ին, և՛ ԵՄ–ին։
«Դա, իրոք, բավականին բարդ է։ ՀՀ–ի՝ պոնտենցիալ անդամակցումը ԵՄ–ին, իսկապես, անհամատեղելի է ԵԱՏՄ–ին անդամակցության հետ։ Սա բազմիցս բարձրաձայնվել է հենց ՌԴ–ի կողմից՝ բերելով կոնրետ փաստարկներ։ Ակնհայտ է, որ անվիճելի են և իրական առավելությունները, որոնք բերում է եվրասիական ինտեգրացիան Երևանին, այսինքն՝ հայ ժողովրդին։ Դրանք անհամեմատելի են ոչնչով չամրագրված Բրյուսելի սին խոստումների հետ», – նշել է Զախարովան՝ հավելելով, թե ու՞մ և ինչպե՞ս է խաբում Բրյուսելը, լավ հայտնի է։ Նա ավելացրել է, որ այս պահին խոսք չկա նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին, իսկ ինքն՝ անդամակցությունը կարող է երկարաձգվել տասնամյակներ։ «Մեծ հարց է, թե արդյո՞ք ՀՀ–ին ընդհանրապես սպասում են ԵՄ–ում, թե՞ դիտարկում են այն որպես այս պահի հարմար աշխարհաքաղաքական գործիք», – նշվել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ–ին ընտրելու դեպքում՝ ՀՀ–ն կզրկվի էական առավելություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը։