27 Հուլ
2025
36.4° c ԵՐԵՎԱՆ
30.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազատի ջրամբարում  16-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Ազատի ջրամբարում 16-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Սևանից ժամանած ջրասուզակը մոտ մեկ ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց երեխայի մարմինը և այն դուրս բերեց ափ․ այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

ՀՆՓԱԻԿ ջրասուզակը ջրամբարում կատարել է որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։

Ռազմագերիներ