28 Հուլ
2025
38.3° c ԵՐԵՎԱՆ
31.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում կանցկացվեն Խորհրդարանական ընտրություններ․ ի՞նչ է հայտնի

Սիրիայում կանցկացվեն Խորհրդարանական ընտրություններ․ ի՞նչ է հայտնի

Սիրիան սեպտեմբերին կանցկացնի իր առաջին խորհրդարանական ընտրությունները նոր կառավարության օրոք․ հայտարարել է ընտրական գործընթացի համար պատասխանատու մարմնի ղեկավարը։

Ժողովրդական ժողովի ընտրությունների բարձրագույն հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Թահա ալ-Ահմադը հայտարարել է, որ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 15-ից 20-ը։ Դրանք կլինեն առաջին ընտրությունները նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։ Խորհրդարանի 210 տեղերի 1/3-ը կնշանակվի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից, իսկ մնացածը կընտրվեն համաժողովրդական քվեարկությամբ։

Erem News-ին տված հարցազրույցում ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Հասան ալ-Դաղիմը, բացատրել է, որ Սիրիայի յուրաքանչյուր նահանգում կստեղծվի ընտրական կոլեգիա՝ թեկնածուներին քվեարկելու համար։

Մարտին ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից ստորագրված ժամանակավոր Սահմանադրությունը նախատեսում է Ժողովրդական կոմիտեի ստեղծում, որը կգործի որպես ժամանակավոր Խորհրդարան մինչև նոր Սահմանադրության ընդունումը և ընդհանուր ընտրությունների անցկացումը։

 

Ռազմագերիներ