
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Լևոն Բարսեղյան
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են․ ABC media-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Դժոխքում կապը լավ չէ»,- կատակեց Բարսեղյանը։
Անդրադառնալով իր մահվան մասին լուրերին՝ դրանք անվանել է ապուշություն։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ռուսական ռազմաբազայի վրա հարձակման մասին տեղեկությունը, Բարսեղյանը նշել է․
«Ոչ մի հարձակում, ո՞վ է ապուշ։ Նրանք ուզում էին ասել, որ նման մտադրություններ ունեցողները սպանվում են։ Բացարձակ ապուշություն է, ուրիշ ոչինչ»,- ասաց Բարսեղյանը։
Հիշեցնենք նաև, որ տեղեկություն է տարածվել՝ օգոստոսի 23-ին ժամը 15։00-ին, ակցիա է լինելու Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի հարևանությամբ։