23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանի ելույթի առանցքային շեշտադրումները

Բագրատ Սրբազանի ելույթի առանցքային շեշտադրումները

  • Անցումային կառավարությունը պետք է լինի հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ բարձր մասնագիտությամբ մարդկանցով՝ հնարավորություն տալով տարբեր կուսակցությունների մարդկանց ներգրավվելու այդ կառավարության մեջ:

 

  • Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման սկզբունքը, պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով՝ ոչ թե սրա-նրա կամքով:

 

  • Պետք է երաշխավորի ազատ ու արդար ընտրությունները՝ գալիք մնայուն կառավարության համար:

 

  • Մինչ նոր ընտրությունների անցկացումը Սահմանադրության ամբողջական փոփոխություններ չպետք է լինեն:

 

  • Հաշտության կառավարությունը պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները, պետք է մերժի հակա-ներով արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը` բարեկամների փնտրտուքով, բայց ոչ միայն նրանց վրա հույս դնելով, այլ հույս դնելով սեփական ժողովրդի վրա, չճանաչել ուժով ձևավորված որևէ իրողություն, չվավերացրել ուժի կիրառված իրողությունները:

 

  • Մեր ու հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային կետերը:

 

  •  Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ զինվորականներ, դիվանագետներ, ովքեր ինքնակամ կամ անարդարաբար հեռացվել են:

 

  •  Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար:

 

  • Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ` ժամանակակից պետության ռազմավարությամբ:

 

  • Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը՝ անհեթեթ ակադեմիական քաղաք կոչվածը, Հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության N 2298 որոշումը, բանկային գաղտնիքը վերացնելու կառավարության որոշումը, տրանսպորտի գներից, մինչև հրեշավոր այլ թանկացումներ:

 

  •  Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ամբողջ ջանքը ներդրվի վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու բոլոր գերեվարված տղաներին:

 

  • Զարգացնել ու մշակել նոր ռազմական դոկտրին, զարգացնել հետախուզության և ռազմահետախուզությունը՝ հնարավորինս չեզոքացնելու բոլոր պետություններում առկա վտանգները:

 

  • Ժողովրդագրության զարգացում՝ ներգաղթի միջոցով, մեր բոլոր ընտանիքները նվազագույնը 4 զավակ պետք է ունենան։ Սա նաև այն տղաների համար է, ովքեր չունեցան այդ երջանկության հնարավորությունը՝ պսակադրությամբ ընտանիք կազմելու: