26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ինքնիշխան տարածքները նվիրում են Ադրբեջանին. «Հայաքվեն» դիմել է դատախազություն

ՀՀ ինքնիշխան տարածքները նվիրում են Ադրբեջանին. «Հայաքվեն» դիմել է դատախազություն

«Հայաքվե» նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ սահմանագծման հանձնաժողովի սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ։

«Մեր այս ակցիան կարող է համարվել տարօրինակ, որովհետև ՀՀ քաղաքացին չէ, որ պետք է գա ու հանցանքի մասին հաղորդում տա Դատախազությանը։ Դատախազությանը, որն ամեն ինչ պարզ տեսնում է։ Տեսնում է ու գիտի, որ սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովն անօրինական է, ապօրինի է ի բնե, դրանով տեղի է ունեցել իշխանության բռնազավթման գործողություն։ Դատախազությունը պետք է գործն սկսեր ու ավարտեր, սա մոտավոր նույն բանն է, ոնց որ ինչ-որ մեկի ազատազրկման դատապարտեն, բայց մահապատժի ենթարկեն։ Մահապատիժը ՀՀ սահմանադրությամբ արգելված է։ Պետք է քաղաքացի՞ն գա հաղորդում տա, որ Դատախազությունն աշխատի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվեի» ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։
 
Սողոմոնյանը կոչով դիմել է ՀՀ Դատախազության աշխատակիցներին։
 
«Դատախազության սիրելի աշխատակիցներ, ՀՀ ինքնիշխան տարածքների նվիրատվություն է գնում թշնամի երկրին։ Դուք այստեղ ունեք պատասխանատվություն, դուք այստեղ ունեք անելիք։ Մեր պահանջով, մեր երկրի շահով առաջնորդվելով մենք գնալու ենք այդ պահանջի հետևից՝ գալու ենք ձեր հետևից»,-հայտարարել է նա։