21 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամսի 15-ին ջրբաժան կա, որից կախված են հետագա անելիքները․ Բագրատ Սրբազան

Ամսի 15-ին ջրբաժան կա, որից կախված են հետագա անելիքները․ Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց, որ սահմանված օրակարգով շարունակում են հանդիպումները հասարակական- քաղաքական ամբողջ ներկապնակի գործուն դերակատարություն ունեցող գործիչների, կազմակերպությունների հետ։

«2 օր առաջ հանդիպել ենք երկու կուսակցությունների հետ, այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և ՀՀԿ-ի հետ, բավական երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել, իրենց դիրքորոշումներն են հայտնել։

Բոլորն էլ շատ ներքին ոգևորություն ունեն, տեսնում են՝ փողոցում ինչ է կատարվում, տներում ինչ է, կատարվում, իսկ մենք կոչված ենք այս ամբողջ էներգիան արդյունքի հասցնելու»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ խորհրդարանական խմբակցություններն արդեն սկսել են կատարել իրենց «տնային աշխատանքը»:

 «Կարիք կա գործելու նաև ՔՊ-ի հետ, ինձ հարցնում են՝ կհանդիպեք, ասել եմ՝ կհանդիպեմ, իրենք, անկեղծ ասած,, իրենց լավ չեն պահում, բայց ոչինչ, մեր առաքելությունը իրենց լավ չպահողների հետ է, մեր առջև մեր հայրենիքն է, մեր պետությունը»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոսը։

Նա հիշեցրել է, որ վաղը՝ ամսի 15-ին որոշակի ջրբաժան կա, քանի որ սահմանազատման և սահմանագծման արձանագրությունների առաջին փուլն է։ Նա խոստացել է մայիսի 16-ի անելիքների մասին տեղեկացնել ավելի ուշ։

«Ամեն դեպքում, մենք շատ ավելի մեծ մասնակցությամբ, անելիքներ ունենք և դա կախված է ամսի 15-ից։ Վաղը շարունակելու ենք հանդիպումները քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ, իսկ 2 օրից կլինեն այդ քննարկումների եզրակացություններն ու գործողությունների ծրագրերը՝ հստակ կերպով։

Սահմանազատման ու սահմանագծման այս գործընթացը հակաօրինական ու հակասահմանադրական է։ Եթե վաղը մի որոշում կայացվի, որը չի բավարարի մեր պահանջները, ապա կնշանակի, որ անգամ այս ընդվզումը չի ազդում որոշում կայացնելու գործում։ Դրանից հետո կարող ենք ասել, որ գործ ունենք հանցագործների, հանցավոր իշխանության հետ։ Իրենք պարտավոր են ականջալուր լինել այս ժողովրդի պահանջին»,-ասել է նա։